Բայրամովը դեսպանատուն կբացի Քենիայում
 Բայրամովը դեսպանատուն կբացի Քենիայում
09:24     03 06 2025    
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը 2025 թվականի հունիսի 2-ին պաշտոնական այցով մեկնել է Քենիայի Հանրապետություն։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով արտաքին գործերի նախարարության X-ի էջում զետեղված հաղորդագրությանը, պաշտոնական այցի շրջանակներում նախարար Ջեյհուն Բայրամովը կմասնակցի Քենիայի Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան պաշտոնական բացման արարողությանը։

Այցի շրջանակներում նախատեսված են նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի երկկողմ հանդիպումներ Քենիայի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Քենիա