Մենք մի երկիր ենք, որը հաղթում է և' մարտադաշտում, և' քաղաքական հարթությունում, և' մարզական ասպարեզներում. Ալիև
  Մենք մի երկիր ենք, որը հաղթում է և' մարտադաշտում, և' քաղաքական հարթությունում, և' մարզական ասպարեզներում. Ալիև
09:14     03 06 2025    
Ադրբեջանի մինի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամները արժանի են այս հաղթանակին, և ընդհանուր առմամբ, հաղթանակը սազում է Ադրբեջանին։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձած ազգային հավաքականի անդամներին ընդունելիս, հաղորդում է Zinvor.info-ն։

«Մենք մի երկիր ենք, որը հաղթում է և' մարտադաշտում, և' քաղաքական հարթությունում, և' մարզական ասպարեզներում։ Հենց մեր տաղանդավոր և պրոֆեսիոնալ երիտասարդությունն է, որ մեզ բերում է այս հաղթանակի ուրախությունը», - ընդգծել է պետության ղեկավարը։

Մեր ազգային հավաքականի բոլոր անդամները երիտասարդներ են, որոնք մեծացել են Ադրբեջանում։ Եվ սա առանձնահատուկ նշանակություն ունի, հավելել է Իլհամ Ալիևը։

«Մեր ազգային հավաքականն անցել է զարգացման տարբեր փուլեր, և այսօր մենք հանդիպում ենք հաղթական փուլում։ Իհարկե, այս հաղթանակում որոշակի բաժին ունեն արտասահմանցի մասնագետները, իսկ երբեմն՝ խաղացողները։ Բայց մեզ հատկապես հպարտացնում է այն, որ այսօր մինի ֆուտբոլի ազգային հավաքականը բաղկացած է բացառապես Ադրբեջանում ծնված և մեծացած երիտասարդներից», - նշել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան