Սենատոր Դեյնսը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի օգուտների մասին
 Սենատոր Դեյնսը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի օգուտների մասին
13:51     01 06 2025    
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Սթիվ Դեյնսը X սոցիալական ցանցում հրապարակում է տարածել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով սենատորի X էջին։

«ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք՝ ԱՄՆ ներդրումները կարևորագույն հանքային ռեսուրսներում և տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու Թրամփի վարչակազմի ձգտումը:

Ես նաև կրկնեցի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը այն մեծ օգուտների մասին, որոնք կստացվեն, եթե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր ստորագրեն», - գրել է սենատոր Դեյնսը։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս