Անկարայում քննարկվել է Արևմտյան Ադրբեջան վերադարձի հարցը
 Անկարայում քննարկվել է Արևմտյան Ադրբեջան վերադարձի հարցը
09:16     22 05 2025    
Անկարայում տեղի է ունեցել «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով միջազգային կոնֆերանս։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, միջոցառումը համատեղ կազմակերպվել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի և «Ադրբեջանա-թուրքական տուն» հասարակական կազմակերպության կողմից՝ Բաքվի Մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնի, ADA համալսարանի և Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի աջակցությամբ։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական կուսակցությունների և օրենսդիր իշխանության հետ կապերի վարչության պետ Ադալաթ Վելիևը միջոցառման ժամանակ ընթերցել է նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը համաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով ֆորումը Թուրքիայում անցկացնելու խորհրդանշական նշանակությունը:

Համաժողովին մասնակցել են Ադրբեջանից և Թուրքիայից մոտ 250 մարդ, այդ թվում՝ Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի առաջին տեղակալ Էֆքան Ալան, ինչպես նաև պետական մարմինների, համալսարանների, ակադեմիական շրջանակների, բիզնեսի, ինչպես նաև ՈԿԿ-ների ներկայացուցիչներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Անկարա   Արևմտյան-Ադրբեջան  


Լրահոս