Մեծ Բրիտանիայի թագավորը շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիևին
 Մեծ Բրիտանիայի թագավորը շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիևին
17:21     20 05 2025    
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավոր Չարլզ III-ը ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում:

Նամակում Չարլզ III-ը շնորհավորել է Իլհամ Ալիևին և ադրբեջանական ժողովրդին՝ մեր երկրի Ազգային տոնի կապակցությամբ (ակնհայտորեն, խոսքը վերաբերում է մայիսի 28-ին՝ Անկախության օրվան – խմբ.):

«Ես ուրախ եմ, որ Ադրբեջանը և Մեծ Բրիտանիան հաստատել են այդքան սերտ կապեր և անհամբեր սպասում եմ մեր բարեկամության հետագա ամրապնդմանը։ Ես հույս ունեմ և վստահ եմ, որ մեր երկրները կարող են համատեղ աշխատել՝ լուծելու կլիմայի և շրջակա միջավայրի փոփոխության հետ կապված խնդիրները, որոնք ազդում են ամբողջ աշխարհի վրա։ «Ես և իմ տիկինը մեր լավագույն մաղթանքներն ենք հղում Ձեզ և ադրբեջանական ողջ ժողովրդին», - ասվում է ուղերձում։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս