Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Հայրենական պատերազմի վետերան Անար Շաֆիևը՝ ազատագրված տարածքներ ուղևորության ժամանակ, որը կազմակերպվել էր Միլլի Մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Սաբինա Սալմանովայի նախաձեռնությամբ և Սումգայիթի գործադիր իշխանության աջակցությամբ:
«Երբ սկսվեց Հայրենական պատերազմը, իմ մարտական ուղին սկսվեց Ֆիզուլիից։ Այնուհետև մասնակցեցի Ջաբրայիլի և Խոջավենդի մարտերին», - նշել է Ա. Շաֆիևը։
Նա շեշտել է, որ վիրավորվել է պատերազմի վերջին օրերին։
«Նոյեմբերին ես վիրավորվեցի Խոջավենդի շրջանի Թուղ գյուղում։ Երբ ոչնչացնում էինք թշնամու դիրքերը և առաջ շարժվում, մենք մեծ հպարտության և ուրախության զգացում էինք ապրում։ Շատ էի ուզում զգալ հաղթանակի ուրախությունը Շուշայում կամ Լաչինում։ Բայց վիրավորվելու պատճառով իմ մարտական ուղին անավարտ մնաց», - հավելել է վետերանը։