Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է РКК-ն լուծարելու որոշումը
 Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է РКК-ն լուծարելու որոշումը
10:09     13 05 2025    
Ադրբեջանը ողջունում է Քրդական աշխատավորական կուսակցությունը (Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն - խմբ.) լուծարելու որոշումը և սա համարում է կարևոր քայլ՝ տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության Х սոցիալական ցանցում զետեղված հայտարարության մեջ։

Գերատեսչությունում շեշտել են, որ Ադրբեջանը նաև ակնկալում է անհապաղ գործնական քայլեր՝ տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքը լիովին վերացնելու համար։

«Մենք բարձր ենք գնահատում եղբայրական Թուրքիայի առաջնորդությունը, որը անսասան է մնում ահաբեկչության վերացման, անվտանգության ապահովման և կայունության խթանման իր հանձնառության մեջ», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   РКК  


Լրահոս