Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են «Սպուտնիկ Արմենիա»-ին:
Տասներորդ «Agile Spirit 2021» բազմազգ զորավարժությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու տակ կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը:
Ըստ տեղեկությունների, բացի Վրաստանից ու Միացյալ Նահանգներից, զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 13 երկրների ու դաշինքի գործընկեր պետությունների զինծառայողներ։ Դրանց թվում են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը և այլն։
Հարկ է նշել, որ հայ զինծառայողները վերջին տարիներին բազմիցս մասնակցել են նման զորավարժություններին: