Տուժած Ջամալ Մամեդով. Ռուս զինվորները հայտնել են, որ իմ հորը սպանել է Կամո անունով մի հայ
  Տուժած Ջամալ Մամեդով. Ռուս զինվորները հայտնել են, որ իմ հորը սպանել է Կամո անունով մի հայ
16:43     05 05 2025    
Բաքվի ռազմական դատարանում այսօրվա դատավարության ժամանակ ցուցադրվել են տեսանյութեր, որոնք կապված են՝ Հայաստանի զինված ուժերի կողմից Լաչինի շրջանի օկուպացիայի հետ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, 1992 թվականի մայիսի 18-ին հայերի կողմից նկարահանված տեսանյութում երևում են Լաչինի շրջանում այրվող տներ և հայ զինվորներ։ Տեսանյութում հայ զինվորներից մեկը մյուսին ասում է. «Աշոտ, նայիր, ինչպես է այրվում»՝ մատնացույց անելով տներից մեկը։

Այնուհետև դատարանում հարցաքննվել են տուժոածները։

Տուժած՝ Ջամալ Մամեդովը, ասել է, որ նա Լաչինի շրջանի Ջիջիմլի գյուղի բնակիչ է, որը 1992 թվականի մայիսին օկուպացվել է Հայաստանի զինված ուժերի կողմից: Ջամալ Մամեդովը պատմել է, որ իր հայրը՝ Մեհդի Մամեդովը, սպանվել է հայ զինվորների կողմից 1989 թվականի օգոստոսի 12-ին. «Ռուս զինվորները հայտնել են, որ իմ հորը սպանել է Կամո անունով մի հայ: Ես այդ ժամանակ 18 տարեկան էի»:

Տուժած Աղալի Իբրահիմովը պատմել է, որ ծնվել է 1961 թվականին Լաչինի շրջանի Ջաղազուր գյուղում, իսկ 1992 թվականի մայիսի 18-ին գյուղը զավթվել է Հայաստանի զինված ուժերի կողմից։ Տուժածը նշել է, որ Հայաստանի հետ սահմանին գտնվող Ջաղազուր գյուղը օկուպացիայից առաջ պարբերաբար ենթարկվել է Գյորուսի շրջանից հրետակոծության, այդ թվում՝ այս շրջանի Դըղ գյուղից. «Մինչև 1992 թվականի մայիսի 8-ը հայերի հարձակումներում որոշակի անհամաձայնություն կար։ Սակայն մայիսի 8-ից հարձակումները սկսեցին իրականացվել մեկ հրամանատարության ներքո։ «Կիրառվել են «Գրադ» և «Ալազան» հրթիռներ, նաև հեռահար հրետանի»։
Zinvor.info

Հեշթեգներ. Տուժած   Դատարան  


Լրահոս