Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը տեղադրվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ֆերիդուն Սինիրլիօղլուին՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Ֆերիդուն Սինիրլիօղլուն շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար։
Հյուրը ընդգծել է, որ Հարավային Կովկասը ԵԱՀԿ օրակարգի ամենակարևոր տարածաշրջաններից մեկն է։ Ֆերիդուն Սինիրլիօղլուն նաև իր շնորհավորանքներն է փոխանցել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայեցման կապակցությամբ՝ նշելով, որ քննարկումներ են ընթանում երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Հյուրը նաև անդրադարձել է՝ ԵԱՀԿ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության մասին նախագծերին։
Իլհամ Ի.Ալիևը հայտարարել է, որ եկել է ժամանակը վերացնել՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում լիակատար ֆիասկոյի ենթարկված ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր կառույցները։ Պետության ղեկավարը ընդգծել է, որ Հայաստանը նույնպես պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի։