Բայրամովը և Կալլասը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը
 Բայրամովը և Կալլասը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը
15:45     25 04 2025    
Մեկնարկել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի ու Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի ընդլայնված կազմով հանդիպումը։

Այս մասին հաղորդում է Zinvor.info-ն հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության Х սոցիալական ցանցի էջին։

«Քննարկվել են՝ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների արդիական հարցերն ու հեռանկարները, այդ թվում՝ համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, առևտուրը, տրանսպորտը և «կանաչ» անցումը, ինչպես նաև Ադրբեջանի ներդրումը՝ տարածաշրջանային կապի և մաքուր էներգիայի մատակարարման գործում»։

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ հետկոնֆլիկտային իրավիճակը։

«Նախարար Բայրամովը վերահաստատել է՝ Ադրբեջանի անփոփոխ և սկզբունքային դիրքորոշումը, որի համաձայն՝ Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու համար, խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայմանն է», - ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրապարական մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Կալլաս  


Լրահոս