Սահակյան. Ղարաբաղում սպառազինման առաջին կոչը հնչել է հանրահավաքներում
  Սահակյան.  Ղարաբաղում սպառազինման առաջին կոչը հնչել է հանրահավաքներում
19:24     10 03 2025    
Ղարաբաղում սպառազինման առաջին կոչը հնչել է հանրահավաքներում:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվի զինվորական դատարանի այսօրվա նիստում հայտարարել է՝ մեղադրյալ Բակո Սահակյանը։

Նա նշել է, որ սպառազինումը տեղի է ունեցել ինչպես գյուղերում, այնպես էլ քաղաքներում. «Զենքի մի մասը եղել է տեղակայված խորհրդային զորամասերից։ Բացի այդ, եղել են զենքի մատակարարումներ Հայաստանից։ Սրանք եղել են սպառազինության հիմնական ուղիները»։

Նշենք, որ այսօր շարունակվում է՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման ու վարելու, ցեղասպանության, պատերազմի օրենքների ու սովորույթների խախտման, ինչպես նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման, իշխանության պահպանման և բազմաթիվ այլ հանցագործությունների մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացիների դատավարությունը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Սահակյան   Ղարաբաղ  


Լրահոս