Ադրբեջանը մարդասիրական օգնություն է տրամադրել Քենիայի հատուկ դպրոցին
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է տրամադրել Քենիայի հատուկ դպրոցին
11:16     08 03 2025    
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է տրամադրել Քենիայի Վիհիգա նահանգի Սուրբ Ուրսուլայի անվան հատուկ դպրոցին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին հղումով, 20 հազար դոլարի օգնությունը ցուցաբերել է Ադրբեջանի միջազգային զարգացման գործակալությունը (AIDA):

Միջոցները կուղղվեն՝ դպրոցում սովորող և բնակվող հատուկ կարիքներով երեխաների սոցիալական հրատապ կարիքների, ինչպես նաև ուսումնական հաստատության նյութատեխնիկական կարիքների ապահովմանը։

Մարտի 7-ին տեղի ունեցած արարողությանը, մասնակցել են՝ Վիհիգա նահանգի նահանգապետ Ուիլբեր Օտտիչիլոն, Քենիայում Ադրբեջանի դեսպան Սուլթան Հաջիևը, Քենիայի կրթության նախարարի առաջին տեղակալ Բեատրիս Ինյանգալան, պատգամավորներ և այլ պաշտոնատար անձինք։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Քենիա  


Լրահոս