Բայրամովն ու Բոչորիշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունները
 Բայրամովն ու Բոչորիշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունները
17:50     06 03 2025    
Մարտի 6-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի միջև։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության ներկա վիճակն ու հեռանկարները, ընդգծել, որ առկա քաղաքական երկխոսությունը բարձր և ամենաբարձր մակարդակներում, ինտենսիվ այցելությունները և քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմը նպաստում են երկկողմ կապերի հետագա ամրապնդմանը։ Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոչորիշվիլին նշել են այս տարի քաղաքական շփումների ընդլայնման կարևորությունը։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Բոչորիշվիլի  


Լրահոս