Նախչըվանի կայազորի զորքերում մեկնարկել են հերթական հրամանատարաշտաբային զորավարժություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Նախչըվանի կայազորի զորքերում մեկնարկել են հերթական հրամանատարաշտաբային զորավարժություններ.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
21:35     17 05 2021    
2021 ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանին համապատասխան, Նախչըվանի կայազորում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ տարբեր տեսակի զորքերի ստորաբաժանումների ու զորամասերի մասնակցությամբ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, զորավարժությունների շրջանակներում պրակտիկ գործողություններում ներգրավված ստորաբաժանումներն ու զորամասերը՝ առաջադրված խնդիրների համաձայն, տագնապով բարձրացվել են և տեղափոխվել նշանակման շրջաններ:

Զորքերը թշնամու օդային հետախուզական միջոցներից թաքցնելու համար, նրանք քողարկվել են տեղանքում: Քողարկման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել կեղծ հրամանատարական կետերի ստեղծմանը, կենտրոնացման շրջաններին և տեխնիկայի մարտական դիրքերին, տարբեր տեխնիկական միջոցներով դրանց վերազինմանը:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան-ՊՆ  


Լրահոս