Մեծ վերադարձ. ևս 42 ընտանիք վերադառնում է Ջաբրայիլ
  Մեծ վերադարձ. ևս 42 ընտանիք վերադառնում է Ջաբրայիլ
11:35     17 02 2025    
Նախկին հարկադիր վերաբնակների հերթական խումբը մեկնել է նորակառույց Ջաբրայիլ քաղաք։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, հանրապետության տարբեր շրջանների հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, կիսավարտ ու վարչական շենքերում նախկինում ժամանակավորապես տեղավորված ընտանիքները՝ փետրվարի 17-ին Բաքվի Գարադաղի շրջանից մեկնել են հայրենի վայրեր։

Այս փուլում քաղաք է մեկնել 42 ընտանիք (205 մարդ)։

Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ՝ Հայրենական պատերազմում ադրբեջանական բանակի փայլուն հաղթանակի արդյունքում՝ նախկին հարկադիր վերաբնակների համար հնարավորություն է ստեղվել՝ 30 տարի անց կամավոր, անվտանգ և արժանապատվորեն վերադառնալ հայրենիք։

Ջաբրայիլի բնակիչները երախտագիտություն են հայտնել պետության ղեկավարին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ պետական համակողմանի հոգածության համար, ինչպես նաև շնորհակալություն են հայտնել ադրբեջանական քաջարի բանակին՝ մեր հողերը օկուպացիայից ազատագրելու համար և հանգստություն մաղթել այս բարձր նպատակի համար զոհված նահատակների հոգիներին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ջաբրայիլ  


Լրահոս