Շահին Մուստաֆաև. Նախչըվանի հետ տրանսպորտային կապը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը
  Շահին Մուստաֆաև.  Նախչըվանի հետ տրանսպորտային կապը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը
10:52     11 02 2025    
Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ նոր տրանսպորտային կապը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Բաքվում Իրանի Ազգային օրվա կապակցությամբ կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ։

Մուստաֆաևը նշել է, որ տրանսպորտի ոլորտը Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցության առանցքային ուղղություններից է։

«Նոր տրանսպորտային երթուղին, որը Նախչըվանը կապելու է Ադրբեջանի հիմնական մասի հետ, նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանի զարգացման գործում։ Տարածաշրջանի զարգացմանն են ուղղված նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը և այլ նախագծեր։ Կարևոր դեր է խաղալու նաև Օրդուբադի հիդրոէլեկտրակայանը»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Շահին-Մուստաֆաև  


Լրահոս