Կրեմլը՝ Բաքվում ռուսական տան փակման մասին. թյուրիմացություն է
|
|
Կրեմլում ափսոսում են Բաքվում «Ռուսական տունը» փակելու որոշման համար և չի բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով նրանց շփվելու դեպքում, ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
|
«Մենք ափսոսում ենք ենք դրա համար։ Մենք կարծում ենք, որ դա թյուրիմացություն է, որը կարող է լուծվել երկկողմանի շփումների միջոցով»,- ասել է նա՝ մեկնաբանելով «Ռուսաստանի տան» փակումը։
«Մենք այս հարցը բարձրացնելու ենք տարբեր մակարդակներով մեր գործընկերների առաջ։ Եթե լինեն շփումներ ամենաբարձր մակարդակով, ապա մենք չենք բացառում, որ այդ հարցը կարող է բարձրացվել երկու պետությունների ղեկավարների երկխոսության ժամանակ»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
ARMENIA.AZ
Հեշթեգներ.
Կրեմլ
Բաքու