Թուրքիայի նախագահը պարգևատրել է Ադրբեջանի դեսպանին
  Թուրքիայի նախագահը պարգևատրել է Ադրբեջանի դեսպանին
10:08     07 02 2025    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պարգև է հանձնել՝ Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովին։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այդ պարգևը դեսպանին է հանձնվել՝ փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի երկրորդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ, որն անցկացվել է Ադըյամանի Երիտասարդության և սպորտի հարցերի վարչությունում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանին, որն առաջիններից էր, որ օգնություն ուղարկեց ավերիչ երկրաշարժից հետո։

«Իմ և իմ ժողովրդի անունից խորին երախտագիտություն եմ հայտնում »,- ասել է Էրդողանը։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս