Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարության մեջ։
«Կոալիցիոն համաձայնագրում «լեռնային ղարաբաղ» արտահայտությունների միջոցով փորձ է արվել խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Բացի այդ, համաձայնագրում բարձրացվում է՝ Ադրբեջանից հեռացած հայերի վերադարձի համար պայմաններ ստեղծելու հարցը։ Սակայն Հայաստանից բռնի կերպով վտարված ադրբեջանցիների վերադարձի մասին ոչ մի խոսք չի ասվում։ Սա էթնիկ և կրոնական խտրականություն է Արևմտյան Ադրբեջանի բնակիչների նկատմամբ՝ Բելգիայի կառավարության կողմից:
Համաձայնագրում՝ իրենց երկրի հետ կապ չունեցող հարցեր ներառելու, միջազգային իրավունքին հակասող խտրական մոտեցում ցուցադրելու փոխարեն, լավ կլիներ, որպեսզի բելգիական քաղաքական կուսակցությունները զբաղվեն Բելգիայի քաղաքական համակարգով, որը գտնվում է խրոնիկական ճգնաժամի մեջ:
Մենք կոչ ենք անում Բելգիայի նոր կառավարությանը՝ դադարեցնել ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ խտրականությունը, զերծ մնալ տարածաշրջանում խաղաղությանը խոչընդոտող քայլերից և հարգել Արևմտյան Ադրբեջանի բնակիչների վերադարձի իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ։