Ադրբեջանը 2 մլրդ դոլար կներդնի Պակիստանում
  Ադրբեջանը 2 մլրդ դոլար կներդնի Պակիստանում
10:41     03 02 2025    
Ադրբեջանն ու Պակիստանը միլիարդավոր դոլարների գործարքներ կկնքեն:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին գրում է պակիստանյան Dawn թերթը։

Ըստ հրապարակման՝ Ադրբեջանը նախատեսում է 2 մլրդ դոլար ներդնել Պակիստանի տնտեսության մեջ։ Համապատասխան ներդրումային համաձայնագրերը կստորագրվեն՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի՝ այս ամսվա վերջին Բաքու կատարելիք այցի ընթացքում:

«Ներկայումս սեփականաշնորհման, ներդրումների և կապի նախարար Աբդուլ Ալիմ Խանը, ով գլխավորում է Պակիստանի պատվիրակությունը Բաքվում, ասել է, որ վարչապետ Շահբազն այս ամիս կայցելի Կենտրոնական Ասիայի երկրներ և Ադրբեջանի հետ Պակիստանում ներդրումների համար 2 միլիարդ դոլարի համաձայնագրեր կստորագրվեն»:



Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պակիստան  


Լրահոս