Բաքվում սկսվել է Սվետլիչնիի դատավարությունը Պետական ​​դավաճանության գործով
 Բաքվում սկսվել է Սվետլիչնիի դատավարությունը Պետական ​​դավաճանության գործով
10:55     22 01 2025    
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավոր Այգյուն Գուրբանովայի նախագահությամբ տեղի է ունեցել նախապատրաստական նիստ՝ Պետական անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործով կալանավորված Իվան Նիկոլաևիչ Սվետլիչնիի գործով:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն):

Ադրբեջանի քաղաքացի Իվան Սվետլիչնին կասկածվում է՝ լրտեսության և օտարերկրյա հքտուկ ծառայությունների մարմինների հանձնարարությունները կատարելու մեջ։

Սվետլիչնիի կոնկրետ գործողությունները կհրապարակվեն՝ հաջորդ դատավարական գործընթացի ժամանակ մեղադրական եզրակացությունը հրապարակելուց հետո:

Գործի դատական նիստը նշանակված է փետրվարի 3-ին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս