Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Ալլահվերանովը, Բաքվում՝ «Ռեյունիոնի անկախությունը. հայացք Ֆրանսիայի գաղութային ժառանգությանը և ինքնիշխանության ուղուն» թեմայով միջազգային համաժողովում։
Նրա խոսքով, Ադրբեջանը պայքարում է գաղութատիրության դեմ միջազգային իրավունքի շրջանակներում։
«Նրանց, ովքեր պնդում են, թե Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին, պետք է հարցնել՝ երբվանի՞ց է գաղութատիրությունը եղել այս երկրի ներքին գործը։ Սա ողջ մարդկության խնդիրն է։ «Իսկ նրանց, ովքեր պնդում են, թե Ադրբեջանը անցնում է «կարմիր գիծը», պետք է հիշեցնել, որ մեր երկիրը պայքարում է գաղութատիրության դեմ՝ միջազգային իրավունքի շրջանակներում»,- նշել է նա։
Zinvor.info