Այս մասին նշվում է՝ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության սոցիալական ցանցի էջում, հայտնում է
Zinvor.info-ն։
«Այս սգո օրը Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն՝ կազմակերպության անդամ երկրների դեսպանների հետ միասին հարգել է՝ 1990 թվականի հունվարի իրադարձությունների զոհերի հիշատակը և ծաղիկներ դրել նրանց շիրիմներին՝ Բաքվի Շեհիդների ծառուղում»,- ասվում է հրապարակման մեջ։
«Խոր վշտով ցավակցություն եմ հայտնում՝ 35 տարի առաջ այս ողբերգության ժամանակ զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։ ԵՄ-ն հավատարիմ է մնում՝ Հարավային Կովկասում և աշխարհում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանը»,- հայտարարել է Միխալկոն։