Նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին
  Նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին
14:07     18 01 2025    
Հունվարի 18-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, Հաքան Ֆիդանը պետության ղեկավարին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիb Էրդողանի ողջույնը։

Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ողջույնի համար և խնդրել է իր ողջույնը փոխանցել Ռեջեփ Թայիb Էրդողանին։

Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական, եղբայրական հարաբերությունները և ռազմավարական դաշինքը հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական և այլ բոլոր ոլորտներում, և վստահություն է հայտնվել, որ կապերը կշարունակեն ամրապնդվել։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս