Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում իր հրապարակման մեջ։
«Վրաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության 10-րդ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում՝ ես բախտ ունեցա հանդիպելու նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Մենք արդյունավետ երկխոսություն ունեցանք առանցքային երկկողմ և տարածաշրջանային խնդիրների շուրջ և ընդգծեցինք մեր ռազմավարական գործընկերության կարևորությունը»,- գրել է նա։
Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ այս հանդիպումը ճանապարհ կհարթի՝ երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման և ընդհանուր նպատակներին հասնելու համար։