Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, նախ տեղի է ունեցել ԱԳ նախարարների դեմ առ դեմ հանդիպում, որը շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են ադրբեջանա-վրացական ռազմավարական գործընկերության քաղաքական, տնտեսական և հումանիտար ասպեկտները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր։
Գոհունակություն է հայտնվել ռազմավարական գործընկերության ներկա մակարդակից և ընդգծվել է, որ ակտիվ քաղաքական երկխոսությունը երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով առողջ հիմք է հանդիսանում երկկողմ հարաբերությունների համար։
Հանդիպումների ընթացքում շոշափվել են «կանաչ» էներգիայի և հաղորդակցության ոլորտում համատեղ նախագծերը։ Նշվել է ադրբեջանա-վրացական միջպետական հարաբերություններում հումանիտար ասպեկտի կարևորությունը, և այդ համատեքստում քննարկվել է զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում շփումների և համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Ջեյհուն Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Ադրբեջանի ջանքերի մասին։ Նախարարը հավելել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ օրենսդրական ակտերում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների պահպանումը, ինչպես նաև ռևանշիզմի միտումները և այդ երկրի արագ զինվելը հարվածի տակ են դնում խաղաղ գործընթացը։
Zinvor.info