ԱԳՆ. Ադրբեջանը ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը
  ԱԳՆ.  Ադրբեջանը ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը
16:26     16 01 2025    
Ադրբեջանը ողջունում է՝ Գազայի հատվածում հակամարտող կողմերի միջև հրադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիրը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի Х սոցցանցի էջում.

«Հուսով ենք, որ բոլոր կողմերը կկատարեն այս համաձայնագիրը, և [խաղաղ բնակիչների] տառապանքները կավարտվեն։

Ադրբեջանը աջակցում է՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծմանը երկու պետությունների սկզբունքների հիման վրա՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին համապատասխան և կշարունակի աշխատել միջազգային հանրության հետ՝ այդ նպատակին հասնելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ   Ադրբեջան  


Լրահոս