Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, համայնքի մեկնաբանության մեջ նշվում է, որ հայտարարության տոնայնությունը ինքնին հիշեցնում է Հայաստանի հռետորաբանությունը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից առաջ։
«Առաջին հերթին պետք է ընդգծել, որ էթնիկ զտումներ իրականացրել է Հայաստանը։ 1993-ին նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթը, ում նախագահությունը համընկավ ադրբեջանական հողերի օկուպացիայի տարիների հետ, ևս մեկ անգամ հաստատեց, որ ադրբեջանցիների դեմ էթնիկ զտումները Հայաստանի պետական քաղաքականության բաղադրիչն են։ Ավելին, Տեր-Պետրոսյանն իր ելույթում խոստովանեց նաև, որ Ադրբեջանի ԽՍՀ-ից հայերի արտագաղթը կազմակերպվել է հենց Հայաստանի կողմից։ Այս ամենը վկայում է, որ Երևանը նպատակ ուներ արմատախիլ անել երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության պրակտիկան և Հայաստանը դարձնել մոնոէթնիկ պետություն։ Զրպարտչական և ատելությամբ լցված հայտարարություններ անելու փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է վերջ դնի ռասիզմին, պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար և այնտեղ վերականգնի բազմազգ միջավայրը»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Zinvor.info