Ադրբեջանը Զանգեզուրում մեծ ճանապարհ է կառուցում
 Ադրբեջանը Զանգեզուրում մեծ ճանապարհ է կառուցում
16:35     15 01 2025    
AzVirt ընկերությունը հրապարակել է՝ 123,6 կմ երկարությամբ Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգիլան-Աղբենդ (Զանգեզուրի միջանցք) ավտոմոբիլային ճանապարհի շինարարության նոր կադրերը, որի հիմքը դրել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, դրանք ցույց են տալիս, որ վիթխարի շինարարությունն արդեն ավարտական փուլում է։

Ճանապարհը սկսվում է Ֆիզուլիի շրջանի Ահմեդբեյլի գյուղից և կառուցվում է՝ առաջին կարգի տեխնիկական ճանապարհների միջազգային չափանիշներին համապատասխան

Ճանապարհի 77,5 կմ հատվածն ունի 6 գոտի, իսկ մնացած հատվածը (46,1 կմ)՝ 4 գոտի։ Ճանապարհի մակերեսի լայնությունը համապատասխանաբար 29,5 և 21,5 մետր է։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Զանգեզուր  


Լրահոս