ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմական հանցագործներին
 ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմական հանցագործներին
15:39     15 01 2025    
Հունվարին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են՝ Ադրբեջանում ձերբակալված ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող հայերին։

Այս մասին Zinvor.info-ին հայտնել է՝ Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Նրա խոսքով, ձերբակալվածների հետ անհատական հանդիպումներ են անցկացվել, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապի համար։

«ԿԽՄԿ-ն իր մանդատի համաձայն գնահատում է՝ կալանավորների նկատմամբ վերաբերմունքը և նրանց պահվելու պայմանները: Բացի այդ, կազմակերպությունը պայմաններ է ստեղծում՝ կալանավորների և նրանց ընտանիքների միջև կապը վերականգնելու կամ պահպանելու համար։ Նման այցերից հետո արված բոլոր դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում են բացառապես կալանավորող կողմին՝ ԿԽՄԿ սահմանված ընթացակարգերի համաձայն»,- նշել է Ի. Հուսեյնովան։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել և Բաքու են բերել Ղարաբաղի ինքնահռչակ կազմակերպության մի շարք նախկին ղեկավարների և ներկայացուցիչների։ Նրանց թվում են նախկին «նախագահներ» Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, «ԱԳ նախարար» Դավիթ Բաբայանը, «խորհրդարանի նախագահ» Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև «գեներալներ» Լյովա Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը և «պետնախարար» Ռուբեն Վարդանյանը:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԿԽՄԿ  


Լրահոս