Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը
  Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը
10:52     15 01 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Բաքվում ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, համապատասխան հրապարակումը զետեղված է դիվանագետի X-ի էջում։

«Բախտիյար Հաջիևի վերաբերյալ դատարանի օրինական որոշումը հիմնված է գործում առկա բազմաթիվ ապացույցների վրա, և արտաքին միջամտությունը դատական գործընթացներին անընդունելի է։

Հետաքրքիր է, որ եթե ԱՄՆ-ում միևնույն տեսակի հարկային խարդախության և ֆինանսական հանցագործությունների համար նախատեսված են բազմաթիվ և խիստ պատիժներ, որոնք կարող են հասնել մինչև 30 տարվա ազատազրկման, ինչու՞ է այս երկիրը հիասթափված այլ երկրներում նմանատիպ հանցագործությունների համար նախատեսված պատիժներից:

«Այս մոտեցումը, ըստ երևույթին, հիմնված է ոչ թե օրենքի գերակայության կարևորության բարձրացման, այլ քաղաքական շահերի վրա», - նշել է նա:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱՄՆ  


Լրահոս