Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։ Նամակում Ալեքսանդր Վան դեր Բելենը ցավակցություն է հայտնել Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող AZAL-ի ինքնաթիռի կործանման հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ։
«Խոր վշտով տեղեկացա «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի ողբերգական վթարի մասին, որը խլեց 38 մարդու կյանք։ Մեր մտքերը այս ողբերգական ավիավթարի զոհերի ընտանիքների և մերձավորների հետ են։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Ադրբեջանի ժողովրդին։ Պարոն Նախագահ, ընդունեք իմ խորին հարգանքներս»,- ասված է նամակում։