Նյութի սյուժեն հիմնված է Թեսա Հոֆմանի հետ հարցազրույցի վրա, որը հայտնի է իր հակաադրբեջանական դիրքորոշմամբ։
Հաղորդման մեջ ասվում է, որ իբր 1990 թվականին Ադրբեջանում հայերի դեմ անօրինական գործողություններ են կատարվել, իսկ հակամարտության պատմությունը ներկայացված է արմատական հայկական ազգայնականության տեսանկյունից։
Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, մեկնաբանելով հաղորդման բովանդակությունը, Արևմտյան Ադրբեջանի համայնքը նշել է, որ նյութի հեղինակը ոչ մի խոսք չի ասել՝ Հայաստանի կողմից ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիների նկատմամբ իրականացված էթնիկ զտումների, ադրբեջանական տարածքների օկուպացիայի և մեր մշակութային ժառանգության ոչնչացման մասին։
«Հաղորդման մեջ չի նշվում, որ 1987-91 թվականներին Հայաստանում 300.000 արևմտյան ադրբեջանցիներ ենթարկվել են էթնիկական զտումների, և 216 մարդ սպանվել է: Ռասայական խտրականությունը խրախուսող և տարածաշրջանում լարվածությունը սրող հաղորդումներ հեռարձակելու փոխարեն, Deutschlandfunk հեռուստաալիքը ավելի լավ կլիներ դատապարտեր ռասիզմի քաղաքականությունը Հայաստանում, այդ թվում՝ այս երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթը. Մենք կոչ ենք անում Deutschlandfunk-ի ղեկավարությանը՝ միջոցներ ձեռնարկել այս անընդունելի քայլի հետ կապված»,- հայտարարել են համայնքում։