ԱԱՀ. Ադրբեջանցիների դեմ էթնիկ զտումները Հայաստանի պետական ​​քաղաքականության բաղկացուցիչ մասն էին
  ԱԱՀ.  Ադրբեջանցիների դեմ էթնիկ զտումները Հայաստանի պետական ​​քաղաքականության բաղկացուցիչ մասն էին
15:04     14 01 2025    
Արևմտյան Ադրբեջանի համայնքը ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին՝ կոչ անելով խստորեն դատապարտել Հայաստանի ռասայական խտրականության և էթնիկ զտումների քաղաքականությունը:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, համայնքի հայտարարության մեջ ասվում է. «Վերջերս հրապարակված՝ 1993 թվականին Հայաստանի նախագահ եղած ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի տեսագրությունը հաստատում է, որ ադրբեջանցիների դեմ էթնիկ զտումները եղել են այդ երկրի պետական քաղաքականության բաղկացուցիչ մասը։ Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունը վկայում է, որ ադրբեջանական հողերի էթնիկ զտումների և օկուպացիայի քաղաքականության հետևում եղել է կանխամտածված մտադրություն, ինչպես նաև ապացուցում է Հայաստանի պետական պատասխանատվությունը, խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների համակարգված և կազմակերպված բնույթը և այս առումով կոնկրետ պլանի առկայությունը։ Դրա համար էլ, մենք ուղերձ ենք հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, կոչ անելով միջազգային հանրությանը՝ խստորեն դատապարտել Հայաստանի այս քաղաքականությունը»։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԱՀ   Ադրբեջանցիներ  


Լրահոս