Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ Ագիլ Ասլանովը, ով զբաղվում էր թմրանյութերի մաքսանենգությամբ, 2024 թվականի սեպտեմբերին երրորդ երկիր մեկնելիս հանդիպել է այդ երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, ովքեր Ագիլ Ասլանովին ցույց են տվել Ադրբեջանում կրոնական համայնքի անդամների լուսանկարները և առաջարկել նրա սպանության համար 200.000 դոլար:
Ագիլ Ասլանովին ի սկզբանե հանձնարարվել էր հավաքել և հատուկ ծառայությունների աշխատակիցներին փոխանցել համայնքի այս անդամի վերաբերյալ անհրաժեշտ հետախուզական տվյալներ, ինչի համար նրան տրվել է 2000 դոլար կանխավճար:
Առաջադրանքը կատարելու համար Բաքու ժամանած Ագիլ Ասլանովը և Ջեյհուն Իսմայիլովը, որին նա հավաքագրել էր ծրագրված հանցագործությանը մասնակցելու համար, հավաքել են կրոնական համայնքի անդամի, նրա բնակության և աշխատանքի վայրի մասին տվյալներ և բջջային հավելվածի միջոցով դրանք ուղարկել օտարերկրյա հետախուզական ծառայության ներկայացուցչին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 28, 214.2.1, 274, 276 հոդվածներով, Ագիլ Ասլանովի և Ջեյհուն Իսմայիլովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Zinvor.info