ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել է Լավրովի՝ Բայրամովին ուղղված կեղծ նամակի մասին
 ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել է Լավրովի՝ Բայրամովին ուղղված կեղծ նամակի մասին
11:39     14 01 2025    
Տեղեկությունները, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին նամակ է ուղարկել Ռուսաստանի օդային տարածքի վերաբերյալ, կեղծ են։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Սա ցինիկ և կոպիտ կեղծիք է։ Այս արտահոսքը պարզունակ կեղծիքի օրինակ է, որը նախատեսված է հուզական ռեակցիա առաջացնելու համար:

Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում տեղեկատվական տարածքի բոլոր պատասխանատու մասնակիցներին, առաջին հերթին լրատվամիջոցների ներկայացուցիչներին և բլոգերներին, քննադատաբար վերաբերվել ցանկացած չստուգված տվյալների և նյութերի», - հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Լավրով   Բայրամով