Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Նամակում Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին և Վրաստանի ողջ ժողովրդին՝ Գալիի շրջանի Սաբերիո գյուղում բռնկված հրդեհի հետևանքով հինգ երեխաների մահվան կապակցությամբ։
«Մենք խորապես ցնցված ենք Գալիի շրջանի Սաբերիո գյուղում բռնկված հրդեհի հետևանքով հինգ երեխաների մահվան լուրից։ Կիսելով Ձեր վիշտը այս ողբերգության կապակցությամբ՝ Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհված երեխաների ընտանիքներին և մտերիմներին, ինչպես նաև Վրաստանի ողջ ժողովրդին»,- ասված է նամակում։