Էրդողանը Ալիևին. Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին
  Էրդողանը Ալիևին.  Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին
10:41     09 01 2025    
Հունվարի 8-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է հրապարակվել ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ օրակարգի հարցերի շուրջ։

Էրդողանն ընդգծել է, որ մեր երկրների միջև համագործակցությունը զարգանալու է՝ «Մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» սկզբունքի հիման վրա։ Թուրքիայի նախագահը իր լիակատար աջակցությունն է հայտնել՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելուն և վստահեցրել, որ Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին։

Իր հերթին նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական, բարեկամական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ «Մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» սկզբունքի ոգով։

Նա ընդգծել է, որ մեր երկրները միշտ աջակցում են միմյանց։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են՝ 2025 թվականին երկու եղբայրական երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները։ Պետությունների ղեկավարները նշել են նաև շփումների շարունակականության կարևորությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ալիև  


Լրահոս