Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով՝ այդ նավերը կալանվել են Էրիթրեայի համապատասխան գերատեսչության կողմից, ինչը այդ կառույցը հիմնավորել է իր տարածքային ջրերը չարտոնված հատումներով։ Այդ նավերի անձնակազմի 18 անդամները Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ են։
«Հենց որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն ստացավ տեղի ունեցածի մասին, հարցը վերցվեց վերահսկողության տակ»,- ասել է Այխան Հաջիզադեն։