Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Չինաստանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Չինաստանին
09:53     08 01 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Չինաստանին՝ Շիգաձե քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ «X» սոցիալական ցանցի գերատեսչության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Մենք խորապես վշտացած ենք՝ Չինաստանի Շիգաձե քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին լուրից։ Խորին ցավակցությունն ենք հայտնում բարեկամ Չինաստանին, զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր նրանց, ովքեր տուժել են այս աղետից»,- ասված է հաղորդսգրության մեջ։

Նշենք, որ Տիբեթում տեղի ունեցած 6,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի, 130 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Չինաստան  


Լրահոս