Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Նամակում Շավքաթ Միրզիյոևը ցավակցություն է հայտնել Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող AZAL-ի ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
«Ընդունեք իմ խորին ցավակցությունները Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» քաղաքացիական ինքնաթիռի ողբերգական ավիավթարի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ։ Կիսում եմ զոհվածների ընտանիքների վիշտը, իմ զորակցությունն եմ հայտնում նրանց, իսկ բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է նամակում։