Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
«Ֆրանսիան, որն իրեն ներկայացնում է որպես միջազգային իրավունքի պաշտպան, չգիտես ինչու երբեք չի քննադատել՝ Ադրբեջանի նկատմամբ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպիտ խախտումները, Հայաստանի կողմից իրականացված էթնիկ զտումների քաղաքականությունը, ադրբեջանցիների զանգվածային սպանությունները և մարդկության դեմ հանցագործությունները»,- ընդգծել է Ա.Հաջիզադեն։
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է ֆրանսիական կողմին, որ Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքներում միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան մղվող արդար պատերազմն ուներ միայն մեկ նպատակ՝ վերջ դնել հայկական օկուպացիային։
«Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը նրա տարածքների նկատմամբ և Հայաստանին նախապատրաստում են ռևանշիզմի՝ զինելով այս երկրին այն ժամանակ, երբ տարածաշրջանում խաղաղության համար իրական պայմաններ են ստեղծվել։
Անդրծովյան տարածքներում իր ձախողումների պատասխանատվությունը Ադրբեջանի վրա փոխադրելու Ֆրանսիայի փորձերը վկայում են՝ Փարիզի ձախողված քաղաքականության մասին։ Այլ երկրներին մեղադրելու փոխարեն Ֆրանսիան պետք է դասեր քաղի սեփական ապաշնորհ արտաքին քաղաքականությունից։ Մենք պահանջում ենք Ֆրանսիայից՝ դադարեցնել քայլերը, որոնք չեն նպաստում խաղաղությանը և խարխլում են տարածաշրջանում կայունությունը»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Zinvor.info