Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Լեհաստանի արտաքին գործերի նախարարը հերթական անգամ ցավակցություն է հայտնել՝ «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող մարդատար ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ։ Հաղորդվում է, որ լեհական կողմը պատրաստ է՝ հնարավոր տեխնիկական աջակցություն ցուցաբերել ողբերգության պատճառների հետաքննության հարցում։
Նախարար Ջեյհուն Բայրամովը շնորհակալություն է հայտնել ցավակցության և ցուցաբերած համերաշխության համար։ Այնուհետև մանրամասն քննարկվել են՝ ԵՄ Խորհրդում Լեհաստանի նախագահության հետ կապված առաջիկա վեց ամիսների առաջնահերթ խնդիրները, ներառյալ Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները և Արևելյան գործընկերության ապագա հեռանկարները:
Նշվել է, որ Ադրբեջանի և Լեհաստանի միջև հարաբերությունները լայն խոստումնալից բնույթ ունեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ քաղաքականությունը, տնտեսությունը, այլընտրանքային էներգետիկան, հումանիտար հարցերը և այլն, և այդ կապերը զարգացնելու համար կարևոր է ուժեղացնել փոխադարձ այցերը և քաղաքական երկխոսությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել նաև՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ։
Zinvor.info