Ադրբեջանից մարդասիրական օգնությունով բեռնատարները հասել են թուրք-սիրիական սահման
 Ադրբեջանից մարդասիրական օգնությունով բեռնատարները հասել են թուրք-սիրիական սահման
09:48     06 01 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ Սիրիա ուղարկված 200 տոննա մարդասիրական օգնությունով տասը բեռնատարներ հասել են թուրք-սիրիական սահման։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ Արդվին նահանգի «Սարփ» անցակետով Թուրքիա ժամանած ավտոշարասյունն այնուհետ շարժվել է՝ դեպի Սիրիային սահմանակից հարավային Քիլիս նահանգ։ «Չոբանբեյ» անցակետում մաքսային ընթացակարգերից հետո այն կշարժվի Սիրիա։

Ադրբեջանից ստացված մարդասիրական օգնությունը բեռնաթափվելու է՝ Թուրքիայի կառավարությանն առընթեր Աղետների կառավարման գործակալության (AFAD) պահեստներում՝ Սիրիայի տարածքում և AFAD-ի միջոցով կբաշխվի կարիքավոր ընտանիքներին։ Օգնությունն առաջին հերթին կտրամադրվի Իդլիբ նահանգի բնակիչներին, ինչպես նաև ահաբեկիչներից մաքրված սիրիական շրջանների բնակչությանը՝ Թուրքիայի զինված ուժերի «Եփրատի վահան», «Խաղաղության աղբյուր» և «Ձիթենու ճյուղ» գործողությունների շրջանակում։

Պարենային ապրանքների հետ միասին Ադրբեջանից Սիրիա է ուղարկվել մանկական հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Սիրիա  


Լրահոս