Ակտաուում ավիավթարի նախնական պատճառները հայտնի կդառնան հունվարի վերջին
 Ակտաուում ավիավթարի նախնական պատճառները հայտնի կդառնան հունվարի վերջին
09:14     06 01 2025    
Ղազախստանի Ակտաու քաղաքում ավիավթարի պատճառների մասին նախնական զեկույցը կհրապարակվի` 2025 թվականի հունվարի վերջին։

Այս մասին Zinvor.info-յի ղազախստանյան բյուրոյին հայտնել են՝ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից։

Գերատեսչությունից հայտնել են նաև, որ ավիավթարի հետաքննությունը շարունակվում է բոլոր լիազորված միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Նշվում է, որ փորձագետների թիմն աշխատում է ամեն օր։

Միաժամանակ, Հանձնաժողովի 13-րդ Հավելվածի համաձայն, նախատեսում է հետաքննությունն ավարտել 12 ամսվա ընթացքում, հայտնել են գերատեսչությունից։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ակտաու   Ղազախստան  


Լրահոս