Լեհաստանը ծրագրում է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
 Լեհաստանը ծրագրում է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
10:54     04 01 2025    
Լեհաստանը Եվրամիության Խորհրդում իր վեցամսյա նախագահության ընթացքում նախատեսում է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է 2025 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ը ԵՄ Խորհրդում նախագահության շրջանակներում Լեհաստանի կողմից նախապատրաստված գործողությունների ծրագրում։

Փաստաթղթում նշվում է, որ «այդ քայլերը հնարավորություններ կստեղծեն Եվրամիության հետ Բաքվի և Երևանի համագործակցության ընդլայնման համար»:

Բացի այդ, Լեհաստանը նախատեսում է աջակցել «Վրաստանի ժողովրդի՝ ԵՄ անդամակցության» ձգտումներին։
Zinvor.info

Հեշթեգներ. Լեհաստան   Ադրբեջան  


Լրահոս