Մենք խստորեն դատապարտում ենք ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը. Ադրբեջանի ԱԳՆ
 Մենք խստորեն դատապարտում ենք ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունը.  Ադրբեջանի ԱԳՆ
10:07     03 01 2025    
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Նոր Օռլեանում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, X սոցիալական ցանցում արտաքին գործերի նախարարության հրապարակման մեջ ասվում է.

«Խստորեն դատապարտում ենք ավտոմեքենայով հարձակումը ամբոխի վրա, որի արդյունքում տասնյակ մարդիկ զոհվեցին և վիրավորվեցին ԱՄՆ-ի Նոր Օռլեանում: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի, նրանց ընտանիքների և մերձավորների հետ են: Ադրբեջանը անվերապահորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած ձև և դրսևորում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս