Ամբողջ աշխարհն ընդունել է Հարավային Կովկասում մեր ստեղծած նոր իրողությունները. Ադրբեջանի նախագահ
  Ամբողջ աշխարհն ընդունել է Հարավային Կովկասում մեր ստեղծած նոր իրողությունները. Ադրբեջանի նախագահ
12:16     01 01 2025    
Հուսով եմ, որ Հայաստանն իր քաղաքականության մեջ այսուհետ էլ հաշվի կառնի այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ աշխարհում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասված է նախագահ Իլհամ Ալիևի՝ Համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Ամանորի կապակցությամբ հղած ուղերձում։

Նշելով, որ Հայրենական պատերազմն է ստեղծել այս իրողությունները՝ պետության ղեկավարն ասել է. «Մեր պետական ինքնիշխանության վերականգնումն էլ ավելի ուժեղացրեց դրանք, և Հարավային Կովկասում մեր ստեղծած նոր իրողությունները ամրագրեցինք դիվանագիտական, միջազգային և քաղաքական հարթության վրա։ Ամբողջ աշխարհն ընդունել է նոր իրողությունները»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Նախագահ  


Լրահոս