Մենք բացեիբաց հայտնել ենք մեր պահանջները ռուսական կողմին. Ալիև
  Մենք բացեիբաց հայտնել ենք մեր պահանջները ռուսական կողմին. Ալիև
16:52     29 12 2024    
Մենք բացեիբաց հայտնել ենք մեր պահանջները ռուսական կողմին:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Նշելով, որ դեկտեմբերի 27-ին այդ պահանջները պաշտոնապես փոխանցվել են ռուսական կողմին, Ալիևն ասել է. «Որո՞նք էին դրանք։ Նախ՝ ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։ Երկրորդ՝ պետք է ընդունի իր մեղքը։ Երրորդը՝ մեղավորները պետք է պատժվեն, պատասխանատվության ենթարկվեն, փոխհատուցում տրվի ադրբեջանական պետությանը և տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին։ Սրանք մեր պայմաններն են: Դրանցից առաջինն արդեն արվել էր երեկ։ Հուսով եմ, որ մեր մյուս պայմանները կընդունվեն։ Այս բոլոր պայմաններն արդարացի են: Այստեղ ոչ մի արտառոց պահանջ կամ խնդիր չկա, սա հիմնված է միջազգային փորձի և մարդկային նորմալ վարքագծի սկզբունքների վրա»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս